Օրերս Վինիսիուսը հերթական անգամ աչկի ընկավ Բրազիլիայի հավաքականի կազմում։ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ բրազիլացին արդեն 92 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ է դարձել իր կարիերայում։
Վինին կարծում է, որ իտալացին լավագույն մարզիչն է, ում հետ նա աշխատել է։
«Առանց որևէ խնդրի կարող եմ ասել, որ Անչելոտին լավագույն մարզիչն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ։ Նա այն մարդն է, ով ամենից շատն է հավատացել ինձ, ու ես ամենալավն եմ խաղացել նրա օրոք։ Հավաքականում նրա օրոք ես արդեն 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ եմ դարձել երեք խաղերում։
Առաջընթացը, որը ես գրանցել եմ նրա հետ, ակնհայտ է, և ես հուսով եմ, որ կշարունակեմ նույն ոգով, որպեսզի անցկացնեմ աշխարհի հիասքանչ առաջնություն». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն