Հոդվածներ

Բելինգեմը, Վինիսիուսը և Կարվախալը՝ «Օսասունայի» դեմ խաղի մասին
08.10.2023
1394 0

Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» հետ և հաղթեց 4-0 հաշվով:

Բելինգեմ. «Մենք շատ ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ: Ամենակարևորն արագ գոլ խփելն էր և բաց չթողնելը: Հաշվի մեջ արագ առաջ անցնելու շնորհիվ մենք հեշտացրինք խաղը:

Մրցաշրջանի այս հատվածում ավելին պահանջելն իմաստ չունի: Հիմա մեր հետ ամեն բան կարգին է: Ես մեկնում եմ Անգլիայի հավաքականի ճամբար, որտեղ հույս ունեմ երկու հաղթանակ տանել, իսկ հետո կվերադառնամ և կօգնեմ ակումբին կրկին հաղթել»:

Վինիսիուս. «Այսօր մենք շատ լավ սկսեցինք հանդիպում և դա հաղթանակի առանցքն էր: Մրցաշրջանի սկզբում մենք արագ գոլեր էինք բաց թողնում, բայց հիմա ավելի լավ ենք պաշտպանվում: 

Շատ ուրախ են, որ կրկին գոլ խփեցի «Սանտիագո Բեռնաբեուում»: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ խաղալը, երբ բոլոր երկրպագուները քեզ աջակցում են: Ես մտադիր եմ այստեղ խաղալ ամբողջ կյանքում և մեծագույն պատմություն կերտել:

Բելինգեմն անհավանական է: Ջուդը ծնվել է «Ռեալում» խաղալու համար: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկար տարիներ կձգվի, քանի որ մենք պատրաստվում ենք այստեղ խաղալ երկար ժամանակ: Շատ ուրախ եմ նրա հաջողությունների համար, նա աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է»:

Կարվախալ. «Մենք բոլոր առումներով հիանալի հանդիպում անցկացրինք և լավ օգտագործեցինք մեր պահերը: Մենք իրականացրինք մեր նպատակը՝ դադարի ենք գնում առաջատարի կարգավիճակով և շատ լավ տրամադրությամբ: Ամենասկզբից մենք փորձում էինք հասնել առավելագույն մակարդակին, իսկ դա տեղի է ունենում փորձով: Այսօր մենք բոլորս առավելագույնս ներդրեցինք մեր ջանքերը և դա տեսանելի էր:

Շատ կարևոր է գոլեր բաց չթողնելը, քանի որ մենք մեծ հարձակողական ներուժ ունենք: Եթե մենք որքան հնարավոր է քիչ գոլ բաց թողնենք, ապա հաղթանակները շատ կլինեն: Եթե հաշվի չառնենք վնասվածքը, որը ստացա «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, ապա կարելի է ասել, որ ես ֆանտաստիկ մարզավիճակում եմ: Ես թիմին օգնեցի գոլ բաց չթողնել և գոլային փոխանցում կատարեցի: Այնպես որ, ես գոհ եմ իմ խաղից»:


Ամենակարդացված