Իսպանիայում կդադարեն նախապես նշանակել խաղերի մրցավարներին։
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել է, որ գալիք մրցաշրջանից սկսած Լա Լիգայի և Սեկունդայի հանդիպումների մրցավարների նշանակումը տեղի կունենա խաղերից մեկ օր առաջ։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ավելի արդար խաղեր ունենալու նկատառումներից ելնելով։
Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 15-19 ընկած ժամանակահատվածում։
Los Merengues, Realmadrid.am