Հոդվածներ

Ֆրան Գարսիան 26 տարեկան է
14.08.2025
352 0

Ֆրան Գարսիան իր երրորդ տարեդարձն է նշում որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Եզրային պաշտպանը, ով ծնվել է 1999 թվականի օգոստոսի 14-ին, եղել է «Ռեալի» ակադեմիայում 2013-2020 թվականների ընթացքում։ Այնուհետև նա երեք մրցաշրջան է անցկացրել «Ռայո Վալեկանոյի» կազմում, որից հետո կրկին վերադարձել իր հարազատ ակումբ։

«Ռեալի» հետ նա նվաճել է ՉԼ-ի գավաթը, ԱԱԱ-ի մեկ գավաթ, Լա Լիգայի մեկ գավաթ, Եվրոպայի և Իսպանիայի մեկական սուպերգավաթ։

Հիմնական թիմի կազմում իր նորամուտը Գարսիան նշել է 2018/19 մրցաշրջանում կայացած գավաթային խաղում, որտեղ «Ռեալը» ուժերը չափում էր «Մելիլիայի» հետ։ Նա նաև Իսպանիայի հավաքանակի կազմում 2023 թվականին դարձել է Ազգերի լիգայի հաղթող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված