• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալգուասիլ․ «Օդրիոսոլայի համար առաջիկա խաղը յուրահատուկ է լինելու»

Հոդվածներ

Ալգուասիլ․ «Օդրիոսոլայի համար առաջիկա խաղը յուրահատուկ է լինելու»
26.04.2024
623 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին» (26.04.2024, 23:00):

«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Ռեալ Մադրիդը» մեծագույն ակումբ է, որը միշտ ցանկանում է հաղթել։ Նրանք հրաշալի կազմ ունեն և վերջին տարիներին ակումբի ամենալավ մարզիչով։ «Սերուցքայինների» դեմ խաղը ինձ միայն հաճույք կպարգևի»։

«Ռեալ Մադրիդը» կենտրոնացած կլինի ավելի շատ Չեմպիոնների լիգայի վրա, քան այս խաղի՞, չեմ կարծում։ Անկախ խաղադաշտում ֆուտբոլիստների գտնվելու հանգամանքից, մադրիդցիները հրաշալի կազմ ունեն և հրաշալի խաղ են ցուցադրում։ Նրանք ապացուցել են դա՝ չնայած ահռելի քանակությամբ վնասվածք ստացած ֆուտբոլիստների։ Նրանց ֆուտբոլիստները մշտապես տեղաշարժվում են խաղադաշտում և չեն կորցնում գնդակը»։

«Սերուցքայիններին» հաղթելու համար պետք է, որ նրանք վատ օր ունենան, իսկ դուք՝ լավ։ Մենք պետք էօգտագործենք մեր ֆուտբոլիստների անհատականությունը և իրացնենք պահերը մրցակցի դարպասի մոտ»։

«Ռեալը» բախտի գործոնի շնորհիվ չհաղթահարեց «Սիթիի» արգելքը, նրանք լավ էին պաշտպանվում, նաև օգնեց բարձր մրցակցության գենը»։

«Օդրիոսոլայի համար առաջիկա խաղը յուրահատուկ է լինելու»։


Ամենակարդացված