Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» կփորձեն ձեռք բերել «Բավարիայի» 26-ամյա պաշտպան Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները։ Foot Mercato-ի տեղեկացմամբ, թիմերը բարձր են գնահատում ֆուտբոլիստի որակներն ու հնարավոր է պայքարի մեջ մտնեն նրա տրանսֆերի համար։
Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, և նա դեռ չի կարողանում համաձայնության հասնել «Բավարիայի» հետ նոր պայմանագրի հարցում։ Նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել և ընդհարապես առաջխաղացում չկա։ Ավելի վաղ կային տեղկություններ, որ կողմերը քննարկելու են երկարաժամկետ պայմանագիր, սակայն ակումբի առաջարկած պայմանները չեն բավարարել ֆուտբոլիստին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։
Transfermarkt-ը Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները գնահատում է 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն