Հոդվածներ

Անչելոտի. «Կատարյալ հանդիպում անցկացրինք»
06.04.2023
1468 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը գավաթային խաղում (4-0):

«Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք, հակառակ դեպքում հնարավոր չէր լինել 4-0 հաշվով հաղթել այս ստադիոնում: 

Առաջին կեսի սկզբնամասում խնդիրներ կային, սակայն առաջին գոլը փոխեց խաղի դինամիկան:

Այսպիսի հանդիպումներում կարևոր է փորձն ու բնավորությունը:

Փետրվարին կատակում էի, որ եզրափակիչ դուրս կգանք: Այս հաղթանակը հիանալի տոնեցինք հանդերձաանում, քանի որ մեծ արգելք հաղթահարեցինք մեր ճանապարհին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ռեալը» կմրցի «Օսասունայի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված