Հայտնի Give Me Sport պորտալն Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման նախօրեին հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը։
Ներկայում մրցանակի գլխավոր ֆավորիտը ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն է: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։
Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, չորրորդը «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան է, իսկ հինգերորդ տեղը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու, «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը։
2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Փարիզում՝ «Շատլե» թատրոնում։
Fanat, Realmadrid.am