«Սերուցքայինների» պաշտպանի հարցազրույցից հատվածներ
«Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու որոշումը դժվարագույններից էր իմ կյանքում։ «Լիվերպուլն» իմ տունն է և հենց այդ ակումբն է ինձ սարքել այն ֆուտբոլիստը, որը հիմա կամ։ Այնուամենայնիվ, «Ռեալ» տեղափոխությունը ճիշտ քայլ թվաց ինձ։
«Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց առաջ ես մի քանի անգամ խոսել եմ Բելինգեմի հետ, մենք վաղուցվա ծանոթներ ենք։ Նա շատ լավ արտահայտվեց «Ռեալի» և հանդերձարանում մթնոլորտի մասին։
Իհարկե, «Ռեալի» ժառանգությունն անվիճարկելի է, սակայն տեղափոխության հարցում ավելի շատ ազդեցություն ունեցավ ակումբի ամբիցիաներն ու նոր մարտահրավերները։ Ես շատ մոտիվացված եմ և ցանկանում եմ իմ հետքը թողնել ակումբի պատմության մեջ»։
«Ռեալի» ֆուտբոլիստների վրա ճնշու՞մ, սա դժվար մարտահրավեր է, սակայն ես պատրաստ եմ։
Ինչու է իմ մարզաշապիկի վրա գրված Տրենտ, այլ ոչ թե Ալեքսանդր–Առնո՞լդ, Եվրոպայում ինձ երբեմն անվանում են Ալեքս, երբեմն Առնոլդ, այդ պատճառով էլ որոշեցի պարզեցնել անունը մարզաշապիկիս վրա։ Ինձ պարզապես անվանեք Տրենտ»։
Հայերեն