• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսը՝ Տրենտի մասին. «Աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը «Ռեալում» է»

Հոդվածներ

Պերեսը՝ Տրենտի մասին. «Աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը «Ռեալում» է»
12.06.2025
376 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի՝ «Ռեալ» տեղափոխության մասին։ 

«Սիրելի՛ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ, բարի գալուստ «Ռեալ Մադրիդ»։ Այսօր մեր թիմ է տեղափոխվում մի ֆուտբոլիստ, ով հաղթել է ամեն ինչ։ Նա աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկն է ու «Լիվերպուլի» լեգենդը։ Հիմա նա ցանկանում է շարունակել պատմություն կերտել և ուրախանալ իր կրած մարզաշապիկից, բայց արդեն մեր ակումբում։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ դու ընտրեցիր «Ռեալ Մադրիդը»։ Դու կարող էիր այլ ակումբներ տեղափոխվել կամ մնալ «Լիվերպուլում», բայց դու ընտրեցիր մեզ, քանի որ ցանկանում էիր խաղալ այստեղ». նշել է Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված