• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Հուեսկա» 1-2 «Ռեալ Մադրիդ». դժվարին հաղթանակ հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

Հոդվածներ

«Հուեսկա» 1-2 «Ռեալ Մադրիդ». դժվարին հաղթանակ հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)
06.02.2021
2166 0

Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում կարողացավ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել Պրիմերայի հետնապահի՝ «Հուեսկայի» նկատմամբ։

Հաշվի մեջ առաջինն առաջ անցան տանտերերը (Խավի Գալան 48՛), սակայն Վարանի դուբլը (55', 84') «արքայական» ակումբին օգնեց 3 միավոր վաստակել։

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակում է 43 միավոր ու բարձրանում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Հուեսկան» 16 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։


Ամենակարդացված