Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Ֆիլադելֆիայում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ (06.07.2025 00:00)։
«Ջոբը դեղին քարտերի պատճառով բաց կթողնի «Ռեալի» դեմ խա՞ղը, մենք մի ընդհանուր գիծ ունենք՝ մեզ միշտ որակազրկում են (ծիծաղում է): Ես շատ հպարտ եմ նրանով, ցավոք չեմ կարող խաղալ նրա դեմ։
Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» տեղափոխության ձախողու՞մը, ինձ համար մեկ է, դա ոչ մի կապ չունի իմ ակումբի հետ»։
«Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում միջին գծում։ Ինձ շատ է դուր գալիս դաշտի կենտրոնում խաղալը և հույս ունեմ, որ կշարունակեմ նույն դիրքում։ Ալոնսոն ցանկանում է, որ ես ստանձնեմ փլեյմեյքերի դերը և շատ վերահսկեմ գնդակը։
Իմ ընտանիքը, ակումբի ղեկավարությունը և գլխավոր սկաուտ Խալաֆատը շատ օգնեցին ինձ, երբ նախորդ մրցաշրջանում խաղաժամանակ չէի ստանում։
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Խաղադաշտում անում եմ այն, ինչ ինձ պահանջում է Ալոնսոն։ Ես ամեն ինչի մասին զրուցում եմ նրա հետ։ Քիչ–քիչ մենք սկսում ենք հասկանալ Ալոնսոյի տակտիկական մտահղացումները՝ բարձր պրեսինգ և այլն։
Ալոնսոյի և Անչելոտիի տարբերությու՞նը, նրանց տարիքը (ծիծաղում է): Կառլոն հրաշալի մարզիչ է և մեզ օգնել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ, իսկ Խաբին մեր նոր մարզիչն է, որը հաջողությունների է հասել Գերմանիայում։
Իմ դի՞րքը, ինձ հուզում է միայն իմ լավ խաղամակարդակը՝ անկախ դիրքից։ Ես պետք է լավ խաղամ»։