Հոդվածներ

Կլոպը ցանկանում է «Լիվերպուլի» կազմում տեսնել Կրոսին
07.12.2021
1882 0

El Nacional-ի փոխանցմամբ, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Թոնի Կրոսին։ Մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը զբաղվել Կրոսի՝ հնարավոր տրանսֆերով։ 

Կրոսի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2023 թվականը, և «Լիվերպուլը» մտադիր է ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր առաջարկել գերմանացուն։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը բազմիցս անդրադարձել է Կրոսի խաղին և բարձր է գնահատել նրա որակները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված