• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» վստահ են, որ Բենզեման և Մոդրիչը կերկարաձգեն իրենց պայմանագրերը

Հոդվածներ

«Ռեալում» վստահ են, որ Բենզեման և Մոդրիչը կերկարաձգեն իրենց պայմանագրերը
11.01.2023
1661 0

Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը կմնան «Ռեալում», իսկ Թոնի Կրոսը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ 

Այս ֆուտբոլիստների գործող պայմանագրերը նախատեսված են մինչ գալիք ամառ։ 

The Athletic-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Մոդրիչն ու Բենզեման նոր պայմանագրեր կկնքեն թիմի հետ։

Բանակցությունները խորվաթ ֆուտբոլիստի հետ դեռ չեն մեկնարկել, բայց «Ռեալում» վստահ են, որ որևէ խնդրի առաջ չեն կանգնելու։ Թիմում գիտեն, որ Լուկան օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Նրա աշխատավարձի չափը չի փոփոխվել համաճարագից ի վեր։  

Լուկան առաջարկներ ունի «Ալ Նասրից» և ՄԼՍ-ի մի քանի ակումբներից, և վստահություն ունի, որ դեռ կարող է մի քանի տարի խաղալ։ 

Ինչ վերաբերում է Թոնի Կրոսին, ապա գերմանացին դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիտսին մոտ կանգնած մի շարք աղբյուրներ նշում են, որ Թոնին իր վերջնական որոշումը կկայացնի փետրվարին։ 

Կրոսը իր կարիերան ցանկանում է ավարտել «Ռեալում», և կա տարբերակ, որ նա կարող է դա անել այս մրցաշրջանից հետո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված