Հոդվածներ

Զիդան. «Մեզ պահանջկոտ խաղ է սպասվում»
13.02.2021
1704 0

«48 միավոր վաստակելու հնարավորություն կա, ու մենք ամեն ինչ անելու ենք ու պայքար ենք մղելու մինչև մրցաշրջանի ավարտը»,- պնդում է «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Զինեդին Զիդանը նախախաղային մամուլի ասուլիս է անցկացրել «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում փետրվարի 14-ին կայանալիք հանդիպումից առաջ: «Մենք ուզում ենք շարունակել անել այն, ինչ անում ենք: Մեզ պահանջկոտ խաղ է սպասվում, ու մենք ուզում ենք աճել որպես թիմ: Առաջընթաց ունենք, ու վաղվա խաղում մենք պետք է ներկայացնենք այն:

48 միավոր նվաճելու հնարավորություն ունենք, ու մենք պայքար ենք մղելու այդ միավորների համար մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք միայն կարող ենք վերահսկել այն, ինչ մենք ենք անում խաղադաշտում, ու մինչև մրցաշրջանի ավարտը մենք պայքար ենք մղելու: Լավ շաբաթ ենք անցկացրել, ու ֆուտբոլիստները հավատարիմ են այն գործին, որ մենք ենք անում»:

Բացակաների մասին

«Ես անհանգստացած եմ վնասվածքներով: Մեզ հաճելի չէ, որ ֆուտբոլիստներն անհասանելի են լինում, ու մենք հնարավորն անում ենք՝ նրանց վերադարձնելու համար: Բարեբախտաբար, Դանի Կարվախալն ու Լուկաս Վասկեսն ապաքինվել են վնասվածքից: Հուսով եմ՝ աստիճանաբար բոլոր բացականերն էլ կվերադառնան: Ես միշտ ուզում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ հասանելի լինեն: Դա իսկապես կարևոր է մարզչի համար»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված