• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի գոլը Բրազիլիային դուրս բերեց ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Հոդվածներ

Վինիսիուսի գոլը Բրազիլիային դուրս բերեց ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլ (տեսանյութ)
11.06.2025
453 0

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում գտնվող «Նեո Քիմիկա Արենա» մարզադաշտում կայացավ աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի 16-րդ տուրի հանդիպումը Բրազիլիայի և Պարագվայի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի՝ Բրազիլիայի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը 16 խաղից հետո ունի 25 միավոր և պաշտոնապես որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մունդիալի ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ բրազիլացիները զբաղեցնում են երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ յոթ միավորով առաջ անցնելով յոթերորդ տեղում գտնվող Վենեսուելայից։ Յոթերորդ հորիզոնականը հնարավորություն է տալիս մասնակցել մայրցամաքների միջև անցկացվող փլեյ-օֆֆին՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը մայիսի վերջին ստանձնեց թիմի ղեկը, իր երկրորդ խաղում գրանցեց իր առաջին հաղթանակը Բրազիլիայի հետ։

Fanat, Realmadrid.am






Ամենակարդացված