Էնդրիկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի ցանկանում հեռանալ «Ռեալից»։
As-ի փոխանցմամբ, 18-ամյա ֆուտբոլիստը կտրականապես դեմ է վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխությանը։
«Նա մեծագույն և ամենակարևոր թիմում է». նշել է As-ի աղբյուրը, որը մոտ է կանգնած ֆուտբոլիստին։
Նախորդ մրցաշրջանում բրազիլացին Լա Լիգայում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ և միջինում խաղադաշտում անցկացնելով 16 րոպե։
Los Merengue, Realmadrid.am