Հոդվածներ

Լա լիգայի նախագահը քննադատել է Պերեսին
11.06.2025
319 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսի աշխատանքը։

««Բարսելոնան» մրցաշրջանի ընթացքում մրցավարների աշխատանքի վերաբերյալ բողոքում է երկու անգամ, մինչդեռ «Ռեալը» դժգոհություն է հայտնում գրեթե ամեն խաղից առաջ և հետո։ Հենց չեմպիոնության շանսերը կորան, նրանք դադարեցին հրապարակել տեսանյութեր՝ ուղղված մրցավարների քննադատությանը։ Ահա նրանց իրական մոտիվացիան։ Երբ այլևս անհանգստանալու ոչինչ չունեին, լռեցին։

Ինչ վերաբերում է հարաբերություններին «Ռեալի» հետ, ապա դրանք ընդհանուր առմամբ այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, բացառությամբ մարզական հեռարձակումների հետ կապված հարցերի։ Ներկայում ես ոչ մի շփում չունեմ Ֆլորենտինո Պերեսի հետ, քանի որ  արմատապես տարբեր հայացքներ ունենք պրոֆեսիոնալ ֆուտբոլի կազմակերպման հարցում։ Ֆլորենտինոն պաշտպանում է էլիտար և օլիգարխիկ մոտեցում՝ նման Սուպերլիգային, մինչդեռ մենք ընտրում ենք այլ ճանապարհ։

«Ռեալի» նախագահը յուրաքանչյուր միջոցառման ժամանակ բացահայտ ասում է , որ պատրաստվում է ինձ ազատել պաշտոնից, և որ Իսպանիայի Ազգային սպորտի խորհուրդը աջակցում է այդ որոշմանը։ Այնուամենայնիվ, ակումբների մեծամասնությունն աջակցում է ինձ», — Տեբասի խոսքը փոխանցում է Cadena Ser-ը։

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված