Հոդվածներ

ԱԱԱ–ում ֆավորիտը եվրոպական ակումբներն են
09.06.2025
262 0

32 ակումբների մասնակցությամբ ՖԻՖԱ-ի մրցաշարը մեկնարկում է հաջորդ ուրբաթ Ֆլորիդայում, իսկ եզրափակիչը նախատեսված է հուլիսի 13-ին։

Աշխարհի 32 խոշորագույն ակումբներից կազմված նոր մրցաշարն այս ամիս դառնում է միջազգային ֆուտբոլային օրացույցի առանցքային իրադարձությունը։ Հունիսի 14-ին Մայամիում մեկնարկում է պատմության մեջ առաջին՝ ընդլայնված ձևաչափով անցկացվող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։

Աշխարհի տարբեր մասերից մի շարք հեղինակավոր ակումբներ՝ «Ռեալ Մադրիդ», ՊՍԺ, «Բոկա Խունիորս», «Ալ Հիլալ», «Բավարիա», «Չելսի» և այլն, կժամանեն ԱՄՆ՝ պայքարելու տիտղոսի համար։ Այս մրցաշարը նաև դիտարկվում է որպես ՖԻՖԱ-ի լոգիստիկ պատրաստվածության քննություն՝ հաշվի առնելով, որ ընդամենը մեկ տարի անց կայանալու է 2026թ. Աշխարհի առաջնությունը։

Չնայած քննադատություններին՝ ՖԻՖԱ-ն այս մրցաշարը դարձրել է գրավիչ՝ մասնակից 32 թիմերի համար՝ սահմանելով աննախադեպ մրցանակային ֆոնդ՝ 1 միլիարդ դոլար։ Սա աննախադեպ է ֆուտբոլային աշխարհում, և ՖԻՖԱ-ն ցանկանում է, որպեսզի թիմերը լրջորեն մոտենան այս ամառվա ընդլայնված մրցաշարին։

Աշխարհի ակումբային առաջնություն. խմբեր

A խումբ․ «Պալմեյրաս», «Պորտու», «Ալ Ահլի», «Ինտեր Մայամի»

B խումբ․ ՊՍԺ, «Ատլետիկո Մադրիդ», «Բոտաֆոգո», «Սիեթլ Սաունդերս»

C խումբ․ «Բավարիա», «Օքլենդ Սիթի», «Բոկա Խունիորս», «Բենֆիկա»

D խումբ․ «Ֆլամենգո», «Չելսի», «Էսպերանս Սպորտիվ դը Թունիս», ԼԱՖՍԻ

E խումբ․ «Ռիվեր Փլեյթ», «Ուրավա Ռեդ Դայմոնդս», «Մոնտերեյ», «Ինտեր Միլան»

F խումբ․ «Ֆլումինենսե», «Բորուսիա Դորտմունդ», «Ուլսան ՀԴ», «Մամելոդի Սանդաունս»

G խումբ․ «Մանչեսթեր Սիթի», «Ուիդադ ԱԿ», «Ալ Այն», «Յուվենտուս»

H խումբ․ «Ռեալ Մադրիդ», «Ալ Հիլյալ», «Պաչուկա», «Զալցբուրգ»

Ակնհայտ ֆավորիտներ

Եթե ուսումնասիրենք գործակիցները, ապա պարզ է դառնում, որ հուլիսի 13-ին Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում գավաթը բարձրացնող թիմը, ամենայն հավանականությամբ, կլինի եվրոպական։

Այս պահի դրությամբ գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է։ Երկրորդ տեղում է ՊՍԺ-ն, իսկ երրորդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթին»։

Առաջին ոչ եվրոպական ակումբը բրազիլական «Ֆլամենգոն», որը 9–րդն է ֆավորիտների ցանկում։