Հոդվածներ

Կազեմիրո. «Անկախ հաշվից, մենք միշտ ձգտում ենք հաղթանակի հասնել»
28.10.2020
310 0

«Բորուսիա Մ.»-ի հետ խաղում «Ռեալի» հերոս դարձած Կարլոս Կազեմիրոն հիացած է իրենց կատարած աշխատանքով։ 

Նա կարծում է, որ այդ մեկ միավորը անչափ կարևոր էր իրենց համար, չնայած այն բանին, որ թիմը խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ 

«Մենք լավ հանդիպում անցկացրինք ու պայքարեցինք մինչև վերջ, սակայն նրանք երկու գոլի առավելություն ունեին և մեզ համար բարդ էր։ Ամեն դեպքում սա ֆուտբոլ է և այսպես լինում է։ 

Անկախ խաղի ընթացքում ձևավորված հաշվից, մենք միշտ ձգտում ենք հաղթանակի հասնել։ 

Գիտենք, որ խմբում ամեն բան չէ, որ մեզ համար լավ է դասավորվել, բայց սա կարևոր միավոր էր մեզ համար». ասել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid..am


Ամենակարդացված