«Ռեալն» ու Տիբո Կուրտուան մոտ են նոր պայմանագիր կնքելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, «Արքայական» ակումբը նոր պայմանագիր կառաջարկի բելգիացուն հուլիսի 1-ից հետո՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
Սպասվում է, որ կողմերն անխոչընդոտ համաձայնության կհասնեն, քանի որ նրանց միջև հարաբերությունները լավ մակարդակի վրա են, իսկ միմյանցից սպասելիքները՝ արդարացված։
Կուրտուան Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը կրում է 2018 թվականից ի վեր։ Ավարտված մրցաշրջանում նա Լա Լիգայում մասնակցել է 30 հանդիպման, որոնցից 11-ում նրան հաջողվել է դարպասն անառիկ պահել։
Los Merengues, Realmadrid.am