• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգերը գիտեր, որ տեղափոխվելու է «Ռեալ» դեռ ապրիլին. «Բարսելոնան» շանսեր չուներ

Հոդվածներ

Ռյուդիգերը գիտեր, որ տեղափոխվելու է «Ռեալ» դեռ ապրիլին. «Բարսելոնան» շանսեր չուներ
23.06.2022
1229 0

Անտոնիո Ռյուդիգերը հինգ տարի անցկացրեց «Չելսիի» կազմում և անկասկած իր անունը գրեց ակումբի պատմության մեջ։ «Ազնվականների» կազմում գերմանացին մասնակցել է ավելի քան 200 հանդիպման և նվաճել հինգ տիտղոս։ 

Թոմաս Տուխելը ցանկանում էր ամեն գնով թիմում պահել Ռյուդիգերին, սակայն դեռ ձմռանը պարզ էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ 

Արդյունքում նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի հետ կնքեց քառամյա պայմանագիր։ 

«Բարսելոնան» ևս ցանկանում էր նրան իր կազմում տեսնել, սակայն ֆուտբոլիստի ընտրությունը կանգ առավ «Արքայական» ակումբի վրա։ 

«Բարսելոնայի» կողմից ևս հետաքրքրվածություն կար, սակայն ես գործակալիս ասեցի, որ կընտրեմ միայն «Ռեալը». ասել էր Ռյուդիգերը։ 

Ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխության մասին իմացել է դեռ ապրիլին, երբ երկրորդ զրույցն է ունեցել Կարլ Անչելոտիի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված