ԱԱԱ-ով պայմանավորված մադրիդյան երկու ակումբներ՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն» ցանկանում են տեղափոխել Լա Լիգայի առաջիկա մրցաշրջանի մեկնարկը։
Այն նախատեսված է օգոստոսի 17-ին, իսկ Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի է ունենալու ԱՄՆ-ում հունիսի 14-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Relevo-ի տեղեկություններով, երկու ակումբների ավագները պահանջել են հետաձգել Լա Լիգայի մեկնարկը մինչ օգոստոսի 24-ը, եթե թիմերը դուրս գան ԱԱԱ-ի եզրափակիչ փուլ։
Վերջնական որոշումը կախված կլինի Լա Լիգայի ղեկավարության հետ առաջիկա հանդիպման ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am