• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • RMC Sport-ի լրագրողը՝ Մբապեի որոշման մասին «Ոչ ոք ինձ չի հավատա, բայց նա այդ մասին կհայտնի մայիսին»

Հոդվածներ

RMC Sport-ի լրագրողը՝ Մբապեի որոշման մասին «Ոչ ոք ինձ չի հավատա, բայց նա այդ մասին կհայտնի մայիսին»
05.04.2022
6869 0

Կիլիան Մբապեն որոշել է մնալ ՊՍԺ-ում, տեղեկացնում է լրագրող Դանիել Ռիոլոն, ով առաջինն էր հայտնել Մեսսիի՝ Փարիզ տեղափոխության մասին: 

 «Էլ-Հելաիֆիի միակ հետաքրքրությունը Կիլիանի վերջնական որոշումն իմանալն է: Ոչ ոք ինձ չի հավատա, սակայն այդ մասին Մբապեն հայտնելու է մայիսին. նա մնում է»,- պատմել է Ռիոլին RMC Sport-ի եթերում ընթացող After Foot հաղորդման ընթացքում:

Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա ռմբարկուն արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ: 

 Ընթացիկ մրցաշրջաննում Մբապեն անցկացրել է 38 հանդիպում, դարձել 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված