Հոդվածներ

«Ռեալի» երկրորդ բողոքարկումը ևս մերժվել է
18.09.2025
396 0

Դին Հաուսենի որակազրկումը մնաց ուժի մեջ։

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի 32-րդ րոպեին «Արքայական» ակումբի պաշտպանն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ «Սերուցքայինները» արդեն մեկ անգամ բողոքարկել էին մրցավարի որոշումն ու մերժում ստացել։ 

Երկրորդ բողոքարկման ժամանակ «Ռեալը» հիմք էր վերցրել մրցավարների տեխնիկական կոմիտեի կարծիքը, որ խախտումն ավելի շատ դեղին քարտի էր արժանի։ 

Սակայն այդ ամենը չի օգնել «Ռեալին», և Հաուսենը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 20-ին, իսկ մրցակիցը «Էսպանյոլն» է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված