«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը վաղը կհյուրընկալի Corazón Classic Match 2025-ը՝ «Անցագիր՝ դեպի հույս» խորագրով։
«Ռեալ Մադրիդի լեգենդներ» և «Բորուսիա Դորտմունդի լեգենդներ» թիմերը կհանդիպեն «Սանտիագո Բեռնաբեուում»՝ «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական հանդիպման 12–րդ թողարկման շրջանակում։
Այս տարի միջոցառման ողջ հասույթը կուղղվի 16 տարեկանից բարձր սոցիալական ռիսկի կամ խոցելիության մեջ գտնվող երիտասարդների աշխատանքի տեղավորման ծրագրին՝ նրանց պրոֆեսիոնալ կրթություն, ինչպես նաև «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի սոցիալ-սպորտային նախագծերին։
Երկրպագուները նորից հնարավորություն կունենան վայելելու այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում պատմություն են կերտել թե՛ «Ռեալ Մադրիդում», թե՛ առհասարակ ֆուտբոլում։ Նոր դեմքերը կլինեն Կրոսը, Մարսելոն, Պեպեն և Վարանը, որոնք միանում են Կասիլյասի, Ռաուլի, Ռոբերտո Կառլոսի, Բուտրագենյոյի, Բապտիստայի և Միչել Սալգադոյի պես լեգենդներին։ Մադրիդյան թիմի պահեստայինների նստարանին կլինեն Կամաչոն և Կաստրոն։
Մյուս կողմում կլինի «Բորուսիա Դորտմունդը»՝ այն եզակի ակումբներից մեկը, որի տիտղոսների թվում է Եվրոպայի գավաթը։ Այդ տիտղոսին, որը նվաճվել է 1996/97 մրցաշրջանում, պետք է ավելացնել նաև 1 Գավաթակիրների գավաթ, 8 Գերմանիայի առաջնություն և 5 Գերմանիայի գավաթ։ Նրանց լեգենդների թիմը կղեկավարեն Յորգ Հայնրիխը (ով նաև խաղադաշտում կլինի) և Նոբբի Դիքելը։
ԵՐԿՈՒ ԹԻՄՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
«Ռեալ Մադրիդի լեգենդներ». Կասիլյաս, Բույո, Կոնտրերաս, Միչել Սալգադո, Ռոբերտո Կառլոս, Պեպե, Վարան, Միլյա, Ռաուլ, Բուտրագենյո, Բապտիստա, Կրոս, Կոնգո, Ալֆոնսո, Ամավիսկա, Իվան Կամպո, Մարսելո, Ռաուլ Բրավո, Ֆեռնանդո Սանս և Գրաներո։
«Բորուսիա Դորտմունդի լեգենդներ». Վայդենֆելեր, Բենդեր, դա Սիլվա, Զիդան, Պետրիչ, Ռիդլե, Դեդե, Հայնրիխ, Բարիոս, Գրոսկրոյց, Ռամոս, Կիրխ, Ամորոսո, Լայթներ, Օվոմոյելա, Սոկրատիս, Կաստրո, Տոպրակ և Դուրմ։