• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նույնիսկ Վարանի հեռանալու դեպքում «Ռեալը» նոր պաշտպան ձեռք չի բերի

Հոդվածներ

Նույնիսկ Վարանի հեռանալու դեպքում «Ռեալը» նոր պաշտպան ձեռք չի բերի
04.07.2021
2115 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ նոր պաշտպան ձեռք բերել նույնիսկ Ռաֆայել Վարանի հեռանալու պարագայում։ 

Նշվում է, որ «Ռեալի» թիրախում են Պաու Տորեսը և Ժյուլ Կունդեն, սակայն ներկա պահին «Սերուցքայինները» պատրաստ չեն նման տրանսֆերներ իրականացնելուն։  

Եթե Վարանը հեռանա, ապա կենտրոնական պաշտպանի դիրքում Կարլո Անչելոտին կունենա երեք տարբերակ՝ Ալաբա, Միլիտաո և Նաչո։ Չորրորդ կենտրոնական պաշտպանը կլինի կամ Վալյեխոն, կամ Չուստը, կամ Մարիո Խիլան։ 

АВС-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում վստահում են իրենց երիտասարդ կադրերին և ցանկանում են նրանց աճելու հնարավորություն տալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված