• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Ամենայն հավանականությամբ, «Ռեալում» նախագահի ընտրություններ չեն լինի

Հոդվածներ

Marca. Ամենայն հավանականությամբ, «Ռեալում» նախագահի ընտրություններ չեն լինի
10.04.2021
2664 0

«Ռեալի» նախագահի ընտրության հանձնաժողովը հաստատել է գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսի թեկնածությունը:

74-ամյա Պերեսի նախագահության նոր ժամկետի դեմ բողոք կարելի է ներկայացնել 2 օրվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ակումբի նախագահի պաշտոնի այլ թեկնածուներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ Ֆլորենտինոն, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել և 4 տարի՝ առանց ընտրությունների անցկացման: 

Հիշեցնենք, որ նա ակումբը ղեկավարում է վերջին 12 տարիների ընթացքում: «Ռեալի» նախագահ է եղել նաև 2000-2006թթ.:

Ավելի վաղ, իսպանական լրատվամիջոցները նշում էին, որ ցանկանում է նախագահի թեկնածու առաջադրվել բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմե: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված