Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) իր պաշտոնական կայքում տեղեկացրել է 11-մետրանոց հարվածի իրականացման ընթացքում կրկնակի հպման կանոնի փոփոխության մասին։
Այսուհետ, եթե 11-մետրանոցը իրացվում է, և խաղացողը պատահաբար կատարում է կրկնակի հպում՝ հարվածից հետո նորից դիպչելով գնդակին՝ առանց այլ խաղացողի միջամտության, ապա հարվածը պետք է կրկնվի։
Եթե նման դեպքի արդյունքում հարվածը դառնում է ոչ արդյունավետ (գնդակը չի հայտնվում դարպասում), և իրավիճակն ուղղակի օգուտ չի տալիս պաշտպանվող կողմին, ապա մրցավարը պարտավոր է նշանակել անուղղակի ազատ հարված։
Իսկ եթե նման դեպքը տեղի ունենա խաղից հետո իրականացվող 11-մետրանոց հարվածաշարում, ապա հարվածը կդիտվի որպես վրիպած։
Fanat, Realmadrid.am