«Ռեալից» հեռանալուց հետո Դավիդե Անչելոտին մտադիր է դառնալ գլխավոր մարզիչ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, 35-ամյա Դավիդեն առաջարկներ ուներ շոտլանդական «Ռեյնջերսից» և Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դեպորտիվո Լա-Կորունյայից»։
Նա «Ռեալում» հանդիսանում էր Կարլո Անչելոտիի օգնականը, իսկ այժմ ցանկանում է սկսել իր սեփական ուղին։
Նշենք, որ «Ռեյնջերսը» օրերս գլխավոր մարզչի պաշտոնին նշանակեց Ռասել Մարտինին, իսկ «Դեպորտիվոն» շարունակում է մնալ Դավիդեի մարզչական կարիերայի շարունակության հիմնական տարբերակ։
Los Merengues, Realmadrid.am