1959 թ․ հունիսի 3-ին «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Ռեյմսին» ու նվաճեց իր չորրորդ անընդմեջ Եվրոպայի գավաթը։ Երկու թիմերն էլ կրկին հանդիպեցին այս մրցաշարի պատմական՝ առաջին եզրափակչի պես (4:3), սակայն այս անգամ՝ Շտուտգարտի «Նեկարշտադիոնում», և «Ռեալը» հասավ առավել հարմար արդյունքի (2:0)։ «Արքայական ակումբը» հաշիվը բացեց երկրորդ րոպեին՝ Մատեոսի գոլով, իսկ ընդմիջումից հետո Դի Ստեֆանոն ձևակերպեց 2։0 հաշիվը։
Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին «Ռեալը» հաղթել էր «Բեշիքթաշին», «Վիեներին» և «Ատլետիկո Մադրիդին»։ Կիսաեզրափակիչ փուլում «Ռեալը» առաջին եվրոպական մադրիդյան դերբիում մրցեց «Ատլետիկոյի» հետ։
Հավասար արդյունքներից հետո հարկ եղավ անցկացնել վճռորոշ հանդիպում Սարագոսայում, որտեղ «Ռեալը» հաղթեց 2։1 հաշվով՝ Դի Ստեֆանոյի և Պուշկաշի գոլերի շնորհիվ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
«Ռեալ» 2. Դոմինգես, Մարկիտոս, Սանտամարիա, Սարագա, Ռուիս, Սանտիստեբան, Կոպա, Մատեոս, Դի Ստեֆանո, Ռիալ, Գենտո։
«Ռեյմս» 0. Կոլոննա, Ռոձիկ, Ժոնկե, Ժիրոդո, Պենվեռն, Լեբլոն, Լամարտին, Բլիար, Ֆոնտեն, Պիանտոնի, Վենսան։
Գոլեր
1-0 (2-րդ րոպե)՝ Մատեոս
2-0 (47-րդ րոպե)՝ Դի Ստեֆանո
Մրցավար՝ Ալբերտ Դուշ (Գերմանիա)
Մարզադաշտ՝ «Նեկարշտադիոն» (Շտուտգարտ)