Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կարող է նոր խաղահամար ունենալ Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո մադրիդյան ակումբը հենց ֆրանսիացուն է առաջարկել 10 համար մարզաշապիկը։ Այժմ նա կրում է 9 համարի մարզաշապիկը։
Սպասվում է, որ Կիլիանը կընդունի առաջարկը։
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am