Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն 24 տարեկան է
22.07.2022
1108 0

Ֆեդե Վալվերդեն, ով իր 5-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմում, այսօր նշում է իր ծննդյան 24-րդ տարեդարձը։ 

Ուրուգվայցի կիսապաշտպանը «Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2018 թվականին՝ ՉԼ-ի շրջանակում կայացած «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում։ Այդ պահից ի վեր նա «Ռեալի» կազմում մասնակցել է 148 հանդիպման՝ նվաճելով 6 տիտղոս.  1 ՉԼ, 2 Լա Լիգա, 2 Իսպանիայի սուպերգավաթ և 1 ԱԱԱ-ի գավաթ։ 

Իր մադրիդյան կարիերայի սկզբնամասում Ֆեդեն հանդես է եկել «Կաստիլաիայի» կազմում։ Դրան հաջորդել է «Դեպորտիվո» վարձակալությունը, որից հետո նա վերադարձել է «Ռեալ»՝ դառնալով հիմնական թիմի ֆուտբոլիստ։ Նա նաև հանդիսանում է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված