Հոդվածներ

Marca. «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել Միլիտաոյի հետ
23.07.2022
1297 0

«Ռեալը»  նոր պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ։ 

Ըստ Marca-ի, նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։

Ինչպես Վինիսիուսի և Ռոդրիգոյի պարագայում, Միլիտաոյի հետ նոր պայմանագիրը ևս կնքվել է նախքան թիմի ԱՄՆ մեկնելը։ 

Նոր պայմանագրով բրազիլացու աշխատավարձը կկրկնապատկվի՝ 3.5 մլն եվրոյից հասնելով 7-ի։ Իսկ ահա ֆուտբոլիստի հրաժարագինը նոր պայմանագրով կկազմի 500 մլն եվրո։ Այս կերպ «Սերուցքայինները» ապահովագրում են իրենց։ Միլիտաոյի ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին», սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ «Ռեալից»։ 

Նոր պայմանագրի մասին «Արքայական» ակումբը կհայտարարի մինչմրցաշրջանային հատվածից հետո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված