Կիլիան Մբապեն Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է դարձել իր նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» կազմում։
Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվողը 34 խաղում խփել է 31 գոլ (միջինը՝ 0.91 գոլ մեկ խաղում)։
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ 36-ամյա լեհն ունի 27 գոլ 34 խաղում (միջինը՝ 0.79 գոլ)։
Երրորդն «Օսասունայի» ռմբարկու Անտե Բուդիմիրն է՝ 21 գոլ 38 խաղում (միջինը՝ 0.55 գոլ)։
Հիշեցնենք, որ Մբապեն վեց անգամ ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն ռմբարկու:
2018/19 մրցաշրջան – 33 գոլ
2019/20 – 18 գոլ
2020/21 – 27 գոլ
2021/22 – 28 գոլ
2022/23 – 29 գոլ
2023/24 – 27 գոլ
Fanat, Realmadrid.am