Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Վալյադոլիդի» դեմ խաղից հետո
01.10.2020
2459 0

Լա լիգայի 4-րդ տուրում «Վալյադոլիդին» հաղթելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «Ալֆրեդո դի Ստեֆանոյի» մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Մենք խաղում էինք շատ լավ թիմի դեմ, որը բավականին կազմակերպված խաղ ցուցադրեց: Ավելի լավ էինք գործում երկրորդ խաղակեսում ու հիանալի պրեսինգ կիրառելով՝ վերադարձնում գնդակը: Կարևորը այն է՝ կարողացանք ճնշումը վերածել գոլի: Չէի ասի՝ այս հանդիպումը փայլուն ստացվեց, սակայն գլխավորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք: Վստահ եմ՝ հետագայում ավելի կբարելավենք մեր խաղը»:

Վինիսիուսի մասին.

«Գոհ եմ նրա ցուցադրած խաղից և ուրախ, որ գոլի հեղինակ դարձավ: Վինիսիուսը, Կարվախալն ու Ասենսիոն լավ փոխարինման մտան ու կարողացան փոխել խաղի ընթացքը»:

Ազարի մասին.

«Չեմ կարող ասել՝ որքան երկար կտևի այս իրավիճակը: Նա խաղից առաջ մի փոքր մարզում անցկացրեց, սակայն կրկին մկանային ցավեր առաջացան: Արդյունքում պարզվեց՝ խնդիրն ավելի բարդ է: Սա բոլորովին կապ չունի Էդենի նախկին վնասվածքի հետ: Հույս ունեմ՝ երկար չի բացակայի, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող»:

Դարպասն անառիկ պահելու մասին.

«Սա շատ կարևոր փաստ է: Այսօր պաշտպպանությունն իր բարձրության վրա էր: Միակ անհանգստացնող հանգամանքն այն է, որ շատ էինք կորցնում գնդակը: Մրցաշրջանը նոր է սկսել ու աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի»:

Կուրտուայի մասին.

«Նա մեզ փրկեց գոլից: Տիբոն այստեղ է հենց դրա համար: Երբ ռիսկի ես դիմում, երբեմն հակագորհներ ես բաց թողնում, ու լավ դարպասապահ ունենալը հիանալի է»:

Յովիչի՝ հնարավոր հեռանալու մասին.

«Չեմ կարող ոչինչ բացառել. ասել եմ, որ մինչև տրանսֆերային պատուահնի փակվելը ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Ներկայում Յովիչը մեր ֆուտբոլիստն է ու այսօր մասնակցեց հադիպմանը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված