• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների պատրաստվածության մասին

Հոդվածներ

Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների պատրաստվածության մասին
10.12.2021
3219 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների պատրաստվածության մասին։ 

«Մենք դեռ մի քանի օր ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում Կարիմ Բենզեման։ Այսօր նա մարզվել է անհատական ծրագրով։ Կազեմիրոն և մյուսները պատրաստ են հանդիպմանը։ 

Այսօր որոշ ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր նկատվում, սակայն դա նորմալ է, եթե հաշվի ենք առնում այն, որ նրանք երկու օր առաջ են հանդիպում անցկացրել։ 

Միլիտաոն և Կուրտուան հիանալի հանդիպում անցկացրին «Սևիլիայի» դեմ։ Ալաբան և Մենդին ստաբիլ ֆուտբոլ են ցուցադրում, ինչը օգնում է թիմին քիչ գոլեր բաց թողնել». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի կիրակի օրը՝ Երևանի ժամաակով ուղիղ կեսգիշերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված