Հոդվածներ

«Ռեալում» վաղուց կողմնորոշվել են, սակայն խնդիրներ նույնպես կան
21.05.2025
430 0

Cadena SER. «Ռեալում» բացառել են Գրիմալդոյի տեղափոխությունը. ձախ պաշտպանին փոխարինելու համար ակումբը ցանկանում է ձեռք բերել Կարերասին

Սակայն «Բենֆիկայի» հետ բանակցությունները «Արքայական ակումբի» համար հեշտ չեն լինելու՝ 22–ամյա պաշտպանի պայմանագրում նշված 50 մլն եվրո հրաժարագնի պատճառով, ինչպես նաև «արծիվների»՝ 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցության հանգամանքով։

Գրիմալդո («Բայերի» պաշտպան)․ «Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Խաբի Ալոնսոյի հետ։ Նա գիտի, որ ես «Բայեր» եմ տեղափոխվել հենց իր պատճառով։ Բայց մենք չենք քննարկել միասին շարունակելու տարբերակը։ Կտեսնենք՝ ինչ կպատահի, երբ բացվի ամառային տրանսֆերային պատուհանը։

«Ռեալ Մադրիդը» մեծ ակումբ է, իսկ ես նպատակ ունեմ խաղալ նման մակարդակի թիմում։ «Բայերում» անցկացրի երկու անհավանական տարի, բայց յուրաքանչյուր խաղացող իր երազանքն ունի, և իմ ակումբում գիտեն, որ ես երազում եմ վերադառնալ Իսպանիա։

Ես ընկերներ ունեմ «սերուցքայինների» կազմում՝ օրինակ՝ Կարվախալը և Մարկո Ասենսիոն»։


Ամենակարդացված