Հոդվածներ

Marca. Նիկո Ուիլյամսը՝ «Ռեալի» նոր թիրախ
21.05.2025
757 0

Marca. «Ռեալում» լրջորեն դիտարկում են «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի պայմանագրում նշված 58 մլն եվրո հրաժարագինը վճարելու տարբերակը։ «Արքայական» ակումբում բարձր են գնահատում 22-ամյա եզրային հարձակվողի ունակությունները։

Թեպետ թիմն արդեն համալրվել է Հյոյսենով ու Կարերասով, «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել թիմի «իսպանացումը», այդ իսկ պատճառով Ուիլյամսի տրանսֆերը դարձել է ակումբի նոր նպատակներից մեկը։

Եթե Ուիլյամսը միանա «Ռեալին», ապա, ամենայն հավանականությամբ, Ռոդրիգոն կհեռանա ակումբից։


Ամենակարդացված