Հոդվածներ

The Athletic. Բելինգեմը կվիրահատվի ԱԱԱ-ից հետո
20.05.2025
538 0

Ջուդ Բելինգեմը ուսի վիրահատության կենթարկվի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ 

Ուսի վնասվածքը անգլիացուն հետապնդում է դեռ 2023-ի նոյեմբերից։ 

«Ռեալում» ծրագրում են վիրահատությունն իրականացնել ԱԱԱ-ից հետո, որը կայանալու է հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։ «Արքայական» ակումբը H խմբում մրցելու է «Ալ-Հիլալ»-ի, «Պաչուկայի» և «Զալցբուրգի» հետ։

The Athletic-ի տեղեկություններով, Ջուդը վիրահատությունից հետո բաց կթողնի մոտ 12 շաբաթ։  

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված