• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Քանի՞ գոլ է բաժանում Բենզեմային Ռաուլի ցուցանիշը գերազանցելու համար

Հոդվածներ

Քանի՞ գոլ է բաժանում Բենզեմային Ռաուլի ցուցանիշը գերազանցելու համար
26.12.2021
3724 0

Կարիմ Բենզեման շարունակում է իր հետևից տանել «Ռեալին»՝ միևնույն ժամանակ ավելացնելով իր գոլերի քանակը։

Ներկա պահին ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Ռոնալդուն է՝ խփած 450 գոլերով։ Հաշվի առնելով Բենզեմայի տարիքը՝ բարդ է լինելու պորտուգալացու ցուցանիշը գերազանցելը, սակայն Կարիմը բավական լավ շանսեր ունի ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն դառնալու համար։

Ներկա պահին ֆրանսիացին իր անվան դիմաց 299 գոլ ունի գրանցաց, որը դարձնում է նրան ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն։ Բենզեմային 25 գոլ է բաժանում այդ ցուցանիշով Ռաուլին գերազանցելու համար։ 

Ստորև ներկայացված է ակումբի պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակը։


1. Ռոնալդու - 450 գոլ - 438 խաղ։

2. Ռաուլ - 323 գոլ - 741 խաղ։

3. Դի Ստեֆանո - 308 գոլ - 396 խաղ։

4. Բենզեմա - 299 գոլ - 582 խաղ։

5.Սանտիլիանա - 290 գոլ - 645 խաղ։

6. Պուշկաշ - 242 գոլ - 262 խաղ։

7. Ուգո Սանչես  - 208 գոլ - 283 խաղ։

8. Պակո Խենտո - 182 գոլ - 600 խաղ։

9. Պիրի - 172 գոլ - 561 խաղ։

10. Բուտրագենիո - 171 գոլ, 463 խաղ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված