Դին Հեյսենը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
The Telegraph-ի փոխանցմամբ, մադրիդյան ակումբում վստահ են, որ առաջ կանցնեն «Չելսիից» նրա համար մղվող պայքարում։ Լոնդոնյան ակումբը ֆավորիտ էր համարվում, բայց «Սերուցքայինները» առաջ են անցել նրանցից, քանի որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալում»։
«Արքայական» ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ տարել են պաշտպանի հետ և, ինչպես նշվում է, պատրաստ են ավելի շահավետ առաջարկ կատարել։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո, ինչը խնդիր չէ երկու ակումբների համար էլ, այն դեպքում, երբ գումարը հնարավոր է փոխանցել նաև մաս-մաս։
Դինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Լիվերպուլը»։
Los Merengues, Realmadrid.am