«Ռեալը» տեղեկություն է տրամադրել Վինիսիուս Ջունիորի և Լուկաս Վասկեսի վնասվածքների վերաբերյալ։
Բրազիլացու մոտ ձախ կոճի հատվածում կապանների ձգվածություն է ախտորոշվել, իսկ Վասկեսի մոտ ձախ ազդրի վնասվածք է։
Ինչպես հայտնում է COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասը, Վինին բաց կթողնի մոտ մեկ շաբաթ, իսկ Լուկասը կփորձի շարք վերադառնել մայիսի 18-ին կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղին ։ Այդ կերպ, երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողանա մասնակցել Լա Լիգայի առաջիկա տուրի շրջանակում կայանալիք «Մալյորկայի» դեմ հանդիպմանը։
Los Merengues, Realmadrid.am