Հոդվածներ

Հայտնի է, թե ով կսպասարկի որոշիչ «Կլասիկոն»
08.05.2025
131 0

Նշանակվել են «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարները։

Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպումը կսպասարկի Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի գլխավորած մրցավարական անձնակազմը։

VAR համակարգի պատասխանատուն կլինի Խուան Մարտինես Մունուերան։ 

Էրնանդես Էրնանդեսի համար սա կլինի իր կարիերայի 5-րդ «Կլասիկոն»։ Վերջին անգամ նա 2019-ին է սպասարկել թիմերի միջև հանդիպում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված