Խորխե Վալդանոյի հետ հարցազրույցի ընթացքում Կիլիան Մբապեն համեմատել է Կարլո Անչելոտիի և Խաբի Ալոնսոյի հետ աշխատանքը։
«Նրանք երկու տարբեր մարդիկ են, երկու տարբեր սերունդների մարզիչներ։ Անչելոտին պատմության լավագույն մարզիչներից մեկն է։ Երբ դու հայտնվում ես նրա հանդերձարանում, դու երջանիկ ես։ Նա այն մարդկանցից է, ով միշտ ֆուտբոլիստի կողքին ու պատրաստ է օգնել։ Խաբին նույնպես ցանկանում է օգնել, բայց նա երիտասարդ է և պետք է դեռ ապացուցի։ Նա ցանկանում է աշխարհի լավագույն ակումբում՝ «Ռեալում» հաջողության հասնել։ Մենք նրան կօգնենք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել, իսկ Անչելոտին այլևս ոչինչ չունի ապացուցելու։
Los Merengues, Realmadrid.am