Հոդվածներ

Ռամոս. «11 մետրանոցի դրվագում մրցավարը ճիշտ որոշում կայացրեց»
24.10.2020
2247 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը «Բարսելոնայի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Երկու թիմերն էլ բավական ուժեղ են պաշտպանությունում և բարդ է ազատ տարածություններ գտնելը։ Ուստի արդյունքը հաճախ ոչ բոլորի համար է ընդունելի լինում։ 

Մենք գոլ խփեցինք և կարողացանք տիրել նախաձեռնությանը, և այդ պարագայում «Բարսելոնան» ոչ այնքան լավ տեսք է ունենում։ Այսօր թիմը մեծ նպատակասլացություն դրսևորեց։ Քննադատությունները չպետք է վնասեն մեզ։

Ինչ վերաբերում է 11 մետրանոցի դրվագին, ապա վստահ եմ, որ այդ դրվագում կար խախտում։ Լանգլեն քաշում էր իմ մարզաշապիկից, երբ ես փորձում էի հասնել գնդակին։ Այդ դրվագում ամեն բան պարզ էր։ Անարդար է քննադատել մրցավարին ակնհայտ ճիշտ որոշման համար». ասել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված