• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena COPE. «Ռեալում» գտնում են, որ այս ամռանը Մբապեի տրանսֆերը իրականացնելը գրեթե անհնար է

Հոդվածներ

Cadena COPE. «Ռեալում» գտնում են, որ այս ամռանը Մբապեի տրանսֆերը իրականացնելը գրեթե անհնար է
23.08.2021
2494 0

Cadena COPE-ի փոխանցմամբ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում քիչ հավանական է։

«Արքայական» ակումբում գրեթե վստահ են, որ այս մի քանի օրվա ընթացքում անհնար է լինելու ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները։ «Սերուցքայինները» չեն դիտարկի նաև Հալանդի տարբերակը, քանի որ դա ֆինանսական առումով ներկա պահին ձեռնտու տարբերկ չէ։ 

Ակումբում գտնում են, որ Մբապեի տեղափոխությունը հնարավոր կլինի միայն այդ դեպքում, եթե ֆուտբոլիստը բարկացնի ակումբի ղեկավարությանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված