• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Գյուլերը շատ կարևոր ֆուտբոլիստ է դառնալու «Ռեալի» համար»

Հոդվածներ

Անչելոտի. «Գյուլերը շատ կարևոր ֆուտբոլիստ է դառնալու «Ռեալի» համար»
04.05.2025
898 0

Կարլո Անչելոտին խոսել է Արդա Գյուլերի գրանցած աճի ու վերջին շրջանում ձեռք բերած լավ մարզավիճակի մասին։ 

«Արդան շատ մեծ առաջընթաց է գրանցում։ Նա դառնում է ավելի կարևոր ֆուտբոլիստ։ Ապագայում նա էլ ավելի կարևոր է դառնալու։

Գյուլերը վարպետություն է դրսևորում և ժամանակի ընթացքում ավելի կայունացնում իր խաղը։ 

Կարծում եմ, որ նա ֆանտաստիկ կենտրոնական կիսապաշտպան կարող է լինել և ոչ միայն վինգեր։ 

Գյուլերը շատ կարևոր ֆուտբոլիստ է դառնալու «Ռեալի» համար, քանի որ կիսապաշտպանությունում շատ քիչ են նման որակներ ունեցող ֆուտբոլիստները». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված