Հոդվածներ

«Ռեալը» 2 շաբաթով կերկարաձգի Մոդրիչի և Վասկեսի պայմանագրերը
02.05.2025
1221 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկու շաբաթով երկարաձգել Լուկա Մոդրիչի և Լուկաս Վասկեսի պայմանագրերը՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։ ՖԻՖԱ-ն խնդրել է մրցաշարի մասնակիցներին կարճաժամկետ համաձայնության գալ այն խաղացողների հետ, որոնց պայմանագրերը ավարտվում են հունիսի վերջին, քանի որ եզրափակիչը նշանակված է հունիսի 13-ին։

Միևնույն ժամանակ, հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր կնքելու հարցը դեռ բաց է մնում՝ հատկապես Վասկեսի դեպքում։ 

Մոդրիչը կարող է մնալ նաև հաջորդ մրցաշրջանում, եթե համաձայնի աշխատավարձի նվազեցման և թիմում երկրորդական դերակատարություն ունենալուն։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված