• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդե. «Պարտությունտ տխրեցնում է, բարկացնում, դարձնում անկարող, բայց «Ռեալը» կվերադառնա»

Հոդվածներ

Վալվերդե. «Պարտությունտ տխրեցնում է, բարկացնում, դարձնում անկարող, բայց «Ռեալը» կվերադառնա»
27.04.2025
1403 0

Ֆեդերիկո Վալվերդեն կիսվել է իր մտքերով «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ 

Մադրիդյան ակումբը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում զիջեց կատալոնացիներին։ 

«Դա կրկին տեղի ունեցավ, և հավանաբար տեղի կունենա դեռ շատ անգամներ, քանի որ դա այն ճանապարհն է, որը մենք կառուցում ենք, և դա նորմալ է՝ ընկնել այդքան կիլոմետրերից հետո։ Դա տխրեցնում է ինձ, բարկացնում, դարձնում անկարող։ Ես զգում եմ, որ հիասթափեցրել եմ մարդկանց։

Հետևում բարդ մրցաշրջան է եղել, ֆիզիկապես և հոգեպես շատ ծանր, բայց մի գեղեցիկ օր ես ասել էի, որ կպայքարեմ քանի դեռ ոտքերս չեն կանգնել։ Այս ակումբը քիչ բանի արժանի չէ։ 

Մենք կվերադառնանք, մենք կշարունակենք, և ես կտամ ամեն ինչ այն հարգանքի համար, որին արժանի է «Ռեալը», մարդիկ, և այն ամենը, ինչը կապված է պատմության ամենահաջողակ թիմի հետ». գրել է ուրուգվայցին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված